Ապամոնտաժել են Սթիվ Ջոբսի հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, ապամոնտաժել են Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձանը:

Հսկայական iPhone-ը տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանի բակում էր տեղադրվել անցած տարի:

Հուշարձանն ապամոնտաժելու որոշում է կայացվել Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Քուքի՝ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ հայտարարությունից հետո:

Հաղորդվում է, որ հուշարձանը վերացվել է՝ ելնելով անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչության վերաբերյալ օրենքի պահանջները կատարելու անհրաժեշտությունից, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս