ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր քայլեր կձեռնարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, գործող պատժամիջոցները միայն սկիզբն էին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք պետք է ակնկալենք, որ վարչակազմը ավելի շատ քայլեր կձեռնարկի՝ Կրեմլին պատասխանատվության ենթարկելու Նավալնիի մահվան համար: Այսօրվանը միայն սկիզբն էր», – պնդում է Քիրբին:
Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ լրացուցիչ միջոցների մասին կարող է խոսք լինել։
Փետրվարի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում «ռուս երեք պաշտոնյաների դեմ՝ Նավալնիի մահվան կապակցությամբ»։