Շվեդիան 7,19 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիան Ուկրաինային մարդասիրական օգնություն կտրամադրի 74 մլն կրոնի (7,19 մլն դոլար) չափով։ Այս մասին ասվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության մամուլի հաղորդագրությունում։

Գումարը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով՝ «ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունն ապահովելու համար»:

Ինչպես ուղերձում նշում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Յակոբ Վերներմանը, Ուկրաինայի բնակիչների գրեթե 40%-ը նման աջակցության կարիք ունի։

2023 թվականին գործակալությունն Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրել 233,4 միլիոն կրոնի (22,68 միլիոն դոլարի) չափով։




Լրահոս