Պահքի բաղադրատոմս. բանջարեղենով խավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի տասնհինգերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:

Բանջարեղենով խավարտ. Տապակի մեջ պետք է տաքացնել 3 ճաշի գդալ ձիթայուղ,ապա վրան ավելացնել կտրատած 1 կարմիր պղպեղ, 2 ստեպղին (գազար. բառը փախառություն է արաբերենից), 1/2 կարմիր սոխ, 1/3 բրոկոլի, 1 դդմիկ և 1 պճեղ սխտոր և լավ տապակել: Ավելացնել ձիթրոնի փոշի (չորացրած և փշրած), աղ, կանաչ պղպեղ, մանր կտրատած թարմ ազատքեղ (մաղադանոս) և բալզամիկ քացախ՝ ըստ նախասիրության:

Բանջարեղենը փափկելուն և եփվելուն պես կարելի է անջատել կրակն ու մատուցել: Խավարտը կարելի է համադրելով բրինձի հետ:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս