
Փետրվարի 26-ին` ժամը 13:37-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:33-ին: Ննջասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա: