«ՀԵՑ»-ը տուգանվեց տասը միլիոն դրամով. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերում, որոնց համաձայն՝ էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24-ամսյա ժամկետը փոխարինվել է տասնօրյա ժամկետով։

Նույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների մասին օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը, ովքեր որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման վճարը։

Հանձնաժողով մուտքագրված մի շարք դիմում բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում ընկերությունը չի ապահովել վերոնշյալ որոշման 2-րդ կետի պահանջը, ուստի հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն համապատասխան ծանուցումներն ուղարկել է ոչ թե պայմանագրերով ամրագրված ծանուցման հասցեներով, այլ միացման հասցեներով, ինչի արդյունքում դիմող անձանց պատշաճ ծանուցումը չի ապահովվել։

Ուստի հանձնաժողովն այսօրվա նիստում ընկերությանը տուգանեց 10 000 000 (տասը միլիոն) դրամ գումարի չափով։




Լրահոս