
ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ: Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ տասը օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում: Ոստիկանության ծառայողների պահանջով՝ նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:
17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: