Տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Մարտի 3-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։

Նախախաղային րոպեներին՝ 17։40-ից, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։

Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու համաբանակային մրցաշարի բացման արարողությանը և դիտելու ֆուտբոլային հանդիպումը։

Մուտքն ազատ է»։




Լրահոս