Ճապոնիայում մոտ տասը մարդ հայտնվել է ձնահյուսի տակ․ կան անհայտ կորածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նագանո պրեֆեկտուրայի լեռներում՝ Օտարի գյուղի մոտ, ձնահյուսի տակ է հայտնվել մոտ 10 մարդ, հայտնում է NHK հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ ոմանց հաջողվել է դուրս գալ ձյան տակից, սակայն մի քանի մարդ անհայտ կորած է համարվում։

Ներկայումս ուղղաթիռի միջոցով փրկարարական գործողություն է իրականացվում։




Լրահոս