
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր դպրոցի բացումը: Դպրոցի բացմանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցության անդամները:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ կուսակցության դպրոցը կոչվում է «Ժողովրդավարության դպրոց»: Գրել էինք նաեւ՝ ՔՊ դպրոցում քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր են ուսուցանելու:
Դպրոցում դասավանդելու են ՔՊ կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավորներ:
Քրիստինե Մուշեղյան