ՖՈՏՈ․ Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացումը։ Այս մասին հայտնի է դարձել դպրոցի տարածած հայտարարությունից։

Բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ԱԽ քարտուղարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկացրել էր դպրոցի բացման մասին՝ նշելով, որ ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։




Լրահոս