Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ։
«Ճիշտ ճանապարհը Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելը կլինի՝ Գազայի հատվածում նրա գործողություններին ի պատասխան… սակայն այս պահին երկրները քաջություն չունեն Իսրայելին որևէ բան ասել», – նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային նիստի ընթացքում:
Ալ-Մալիքին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել՝ Նաբուլսի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:
Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ դրանք առաջին հերթին պիտի կիրառի Միացյալ Նահանգները։