
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման վերաբերյալ որոշում են կայացրել։
Հանդիպման ժամանակացույցը և վայրը դեռևս համաձայնեցված չեն։
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել: Կորոշենք օրը և վայրը», – նշել է հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Անթալիայում, որտեղ մասնակցում է դիվանագիտական ֆորումի։