«Քաղաքականության մեջ ես շատ մեծ տեղ եմ տալիս ազնվությանը գործընկերների հետ. նրանց պետք է փաստարկված ներկայացնես քո քայլերի պատճառները»:
Արթուր Բաղդասարյան, Slaq.am
Պարզապես ազնվագույն և հոյակապ մի անձնավորություն, որ գոնե այդ հարցում միշտ անխոցելի է եղել։ Օրինակ 2008-ի նրա հայտնի ճամբարափոխությունը լիովին ազնիվ էր ու փաստարկված. նրան ձեռք մեկնեցին, և նա սեղմեց այդ ձեռքը՝ ազնվորեն ստանալով ԱԱԽՔ-ի պաշտոնը։ Նման ազնվությունը պետք է օրինակ դառնա սերունդների համար։ Ահա այսպես են ծնվում ազգիս «իդեալները»։
Կարեն Վարդանյան