Ուկրաինայում ՌԴ հաղթանակը ֆինանսական մեծ կորուստներ կպատճառի Եվրամիությանը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հաղթանակը ֆինանսական մեծ կորուստներ կպատճառի Եվրամիությանը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Le Monde թերթին տված հարցազրույցի ընթացքում։

«Մեր հավաքական անվտանգության համար կպահանջվի արդեն ո՛չ թե ՀՆԱ-ի 2 տոկոսը, այլ շատ ավելին: Տնտեսական տեսանկյունից իրավիճակը կդառնա աղետալի», – նշել է դիվանագետը և հավելել, որ Արևմուտքը պետք է հասնի Ռուսաստանի պարտությանը՝ առանց նրա հետ հակամարտություն սկսելու՝ ընդգծելով, որ խոսքը «Ուկրաինայում պատերազմելու մասին չէ»:

Սեժուրնեն նշել է նաև, որ Ուկրաինայի տարածքում ֆրանսիացի զինվորականներ չկան․ Կիևին աջակցությունը ցուցաբերվում է միայն տեխնիկայի և սպառազինության մատակարարման տեսքով:




Լրահոս