ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայում կրակոցներն ու տարեց արցախցու ձերբակալումը․ միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով զոհվել է 195 մարդ, մոտ 120 մարդ մնացել է փլատակնների տակ, իսկ 777 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկությունը տարածել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի  Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին լուրը:Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթ ունենալով ասել է, որ Մոսկվան Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին դիտարկում է որպես Երևանի ցուցադրական, հակառուսական ժեստ:

Մանրամասնները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան

 




Լրահոս