ArmLur.am-ը հաճախ է բողոքներ ստանում «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի սպասարկումից։ Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ տասնյակ կիլոմետրանոց հերթեր են առողջության կենտրոնում: Շատ ժամանակ երեխաների հերթը չի հասնում կամ հասնում է այն ժամանակ, երբ արդեն անցել է երեխայի տարիքը ծառայությունից օգտվելու համար:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տնօրենի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Առողջապահության նախարարությունից մեզ ասացին, որ դա իրենց՝ նախարարության իրավասության մեջ չի մտնում:
Հիշեցնենք, որ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման հապաղումներով, նյարդաբանական և նյարդամկանային խանգարումներով և հետվնասվածքային խնդիրներով երեխաներին և դեռահասներին:
Էմմա Մարտիրոսյան