Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը Շենգավիթ բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը:
Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս