ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ւմ պրոեկտն է «Հայաթ փրոջեքթը» եւ ինչպե՞ս ստեղծվեց. այց Գյումրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօրվա ամենահիթային, ամենաճանաչված ու ամենասիրված բենդը թերևս Գյումրու բարբառով սեր տարածող «Հայաթ փրոջեքթն» է:

Գյումրեցի 7 երաժիշտներ 2019 թ-ին հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ու Վահե Կիրակոսյանի նախաձեռնությամբ միավորվեցին ու ստեղծեցին երաժշտական խումբ՝ նպատակ ունենալով դառնալ սիրված ու լսելի:

Ամենակոպիտ բաղաձայնը՝ Գ տառը այնպես են մատուցում երիտասարդ կատարողները, որ չես կարող չասել. Ես ձեզի սիրեմ Գը:

Հայաստանյան թոփ տասնյակում գտնվող և բայց ամեն երգից հետո առաջատար հորիզոնական գրավող այս խումբը կազմված է պարզ, մաքուր գյումրեցիներից, որոնք ունեն կարծիք, տրամաբանություն, ինքնուրույնություն և ամենակարևորը՝ հումոր:

2019 թ-ից մինչև այսօր բենդը շարունակում է իր գործունեությունը ծավալել Գյումրիում, համերգներով հանդես գալ տարբեր երկրներում և քաղաքներում, ինչպես նաև վայելել ժողովրդի սերն ու հարգանքը։
Իսկ այսօր բենդը համարվում է Հայաստանի ամենաճանաչված ու ամենասիրված երաժշտական խումբը, որ եղել է երբևիցե։

ArmLur.am հյուրընկալվեց Գյումրու Հայաթում, զրուցեց խմբից Նարեի, Հովհաննեսի ու Արթուրի հետ։

Երաժշտական բենդի անդամները տաղանդավոր են ոչ միայն երգելու, այլ նաև երաժշտական գործիքներով քաղաքական հումորներ անելու հարցում

Արթուր Եղիազարյանը, ով բենդի ստեղնաշարային գործիքի մասնագետն է, հայտնի քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի խոսքերն է հումորով, երգեցիկ մատուցում:

Հարցազրույցի ընթացքում էլ իհարկե անպակաս էր գյումրվա հումորը, տպավորություն էր, որ Hayat Music holl-ի ջերմ և հյուրընկալ պատերն էլ են հումոր հորդում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մոնիկա Եղոյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս