Պաղեստինի նախագահը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Օդանավակայանում Աբասին դիմավորել են մի քանի թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Թուրքիայում հավատարմագրված արաբ դեսպաններ, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Աբբասի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կլինի իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, այդ թվում՝ Գազայի հատվածում։




Լրահոս