ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը բարի կամք դրսևորեց ադրբեջանցու նկատմամբ, իսկ հայ գերիները տարիներով Բաքվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն, «իբրև բարի կամքի դրսևորում», ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին հանձնել է Բաքվին։ Փոխարենը Իլհամ Ալիևի «բարի կամքի» դրսևորման արդյունքում կես տարուց ավել Բաքվի բանտում են գտնվում՝

1. Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։
2. Արցախի հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
3. Արցախի հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
4. Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
5. Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
6. Արցախի հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
7. Արցախի ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
8. Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

Բացի այդ, այսօրվա դրոթյամբ, ադրբեջանական բանտերում հենց Բաքվի կողմից ընդունված ևս 15 գերեվարվածներ կան։ Բայց նրանց հետ փոխանակելու քայլ անգամ չարեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլ, բարի կամք դրսևորելով, ազատ արձակեց Ադրբեջանից ներթափանցած դիվերսանտին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս