Armenian text to speach

էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ կապված ստեղծվել է խառնաշփոթ․ քաղաքացիներն ահազանգում են․ Իվետա Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը սոցացնցի իր էջում գրում է․ «Վերջին երկու օրերի ընթացքում ես ստանում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ՝ կապված մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ։ Մեղմ ասած ստեղծվել է խառնաշփոթ (շատ մեղմ ասած), որից դժգոհում են քաղաքացիները, բժիշկները, դեղատները, բոլորը։ Թե ով է գոհ՝ անկեղծորեն չգիտեմ։

Բայց այս պահին, ես չգիտեմ իմ անելիքը։ Մարդկայնորեն հասկանում եմ մեր քաղաքացիներին, ովքեր դժվար վիճակներում հայտնվելիս հաճախ են դիմում Գագիկ Ծառուկյանին, և հաճախ են ստանում օգնության ձեռք, բայց այս դեպքում մենք չունենք որևէ լծակ։ Կարգը ներդնողը և լծակներ ունեցողները լրիվ ուրիշ մարդիկ են։
Բայց մի բան ակնհայտ է. ռեֆորմները, նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը լավացնեն, կյանքը հեշտացնեն, ոչ թե՝ բարդացնեն, ու նոր խնդիրներ առաջացնեն»։




Լրահոս