ՏԽՐԱՀՌՉԱԿ ԲԱԲԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով Արամ Տեր-Թովմասյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Բաբակեխյանը, որը ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալն էր: Կարեն Բաբակեխյանը համարվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մտերիմներից: Նրանք արմատներով սերում են նույն գյուղից եւ հիմա երկուսով պետք է ղեկավարեն մարզը` մեկը ոստիկանական, մյուսն էլ` մարզպետական լծակներով:
Կարեն Բաբակեխյանը բավականին տխուր հռչակ ունի: Նա այն եզակի պաշտոնյաներից էր, որ իր «բոյով մեկ» դատարան էր եկել եւ ցուցմունքներ էր տալիս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ: Երբ նա շատ ստեց, Ջհանգիրյանը դատարանում նախատեց. «Կարե՛ն, հլը աչքերիս մեջ նայի՛, ես քեզ տենց իրավաբանություն եմ սովորեցրե՞լ, որ հիմա նման բան ես ասում»: Բաբակեխյանը աչքերը խոնարհեց: Եւ այս մարդը հիմա պետք է վարչություն ղեկավարի:




Լրահոս