ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ  ՔՊ ցուցակի հաջորդ համարը Դավիթ Կարապետյանն է: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոններ է զբաղեցրել:

Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022-2023 թթ-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023թ-ի հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:




Լրահոս