
Գյումրիում ծնունդ առած «Hayat Project»-ը, որն այսօր ամենասիրելի և ամենաշատ լսվող խմբերից մեկն է, նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Այն հրապարակվել է խմբի պաշտոնական յութուբյան ալիքում:
«Ջան ջան ջան ջան». ահա այսպես է կոչվում խմբի նոր փոփուրին, որում օգտագործվել են հատվածներ Թաթուլ Ավոյանի, Դմիտրի Լորենի «Ցարիցա», Բոկայի, ժողովրդական և քաղաքային ֆոլկլոր հանդիսացող երգերից: Տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է:
Ավանդույթի համաձայն, այս անգամ նույնպես փոփուրիի հոլովակի շրջանակում խումբը համագործակցել է վլոգեր Լիանա Վանոյանի հետ:
Կես ժամում երգը դիտվել է ավելի քան 5 հազար անգամ:
Հ. Բ.