Մարտի 7-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման: