
Սուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին՝ Մուհամմեդ Աբդել Ֆաթահ ալ Բուրհան Ռահմանը, վթարի է ենթարկվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Երիտասարդի վարած մոտոցիկլետը բախվել է մեքենային։
Միջադեպի ժամանակ մոտոցիկլետը շրջվել է, իսկ ծանր վիրավոր Ռահմանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Բիլքենդի քաղաքային հիվանդանոց։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։