Կիևը Փարիզից չի խնդրում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Մենք չենք խոսում Ուկրաինայում գործողության մասին, քանի որ Կիևը հիմա դա չի պահանջում, բայց մենք, իհարկե, ոչինչ չենք բացառում առաջիկա ամիսներին», – ասել է Սեժուրնեն:
Նա պարզաբանել է, որ հնարավոր են «ականազերծման գործողություններ»։
«Օրինակ՝ անձնակազմ տեղակայել Ուկրաինայում, բայց ոչ կռվելու նպատակով»,- պարզաբանել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դիտարկվում է նաև Ուկրաինայի կիբերպաշտպանությունն ուժեղացնելու հնարավորությունը։