ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զինա Արշալույսի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով՝ Երևան քաղաքի Խորենացի 15 հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում գործող «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ընկերության աշխատակից Աստղիկ Արայի Մհերյանի միջոցով ձեռք է բերել Հասմիկ Աղասու Մհերյանի վստահությունը և չարաշահելով այն, խաբեությամբ, ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող այնպիսի տեղեկություններ, թե իբր ընկերությունը հանդիսանում է վստահելի կազմակերպություն, որտեղ ավանդ ներդնելով հնարավոր է ամսեկան ստանալ մինչև 8 տոկոս տոկոսադրույքով եկամուտ ու որ մեծ թվով քաղաքացիներ, օգտվելով ընկերության նշված առաջարկից, ստացել են գումարային եկամուտներ, 2.220.000 ՀՀ դրամի չափով գումարային եկամուտ տրամադրելու կեղծ պարտավորություններ ստանձնելով, 2020 թվականի փետրվարի 26-ին, փոխառության պայմանագրի կնքմամբ, Հասմիկ Մհերյանից ստացել է 1.500.000 ՀՀ դրամ գումար, սակայն ի սկզբանե չունենալով խոստումը կատարելու՝ պայմանագրով նշված գումարը վերադարձնելու հնարավորություն և հստակ գիտակցելով այդ հանգամանքը, Զինա Գալստյանը խարդախությամբ՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է Հասմիկ Մհերյանին պատկանող խոշոր չափերի՝ ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումարը։
Քնար Մանուկյան