15 մլն տարեկան եկամուտ. ինչ ունեցվածքով է ՊՊԾ պետ նշանակվել Արթուր Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ 2024 թվականի մարտի 4-ը Արթուր Գասպարյանը զգալի ժամանակահատված զբաղեցնում էր Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ապա պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Մարտի 4-ից պաշտոնապես դարձավ ՊՊԾ պետ։

ՊՊԾ պետի տեղակալ եղած ժամանակ Գասպարյանը ներկայացրել է պաշտոնը զբաղեցնելու հայտարարագիր, որից հասկանում ենք, որ հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաև Գասպարյանի ունեցվածքի վրա։
Նա հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան՝ ձեռք բերված միանձնյա սեփականությամբ 2013 թվականին։ 2020 թվականին ձեռք է բերել բաժնային սեփականությամբ բնակարան բազմաբնակարան շենքում կրկին Երևանում։
2021 թվականին ձեռք է բերել միանգամից 2 անշարժ գույք՝ հողամաս Աշտարակ համայնքում և ավտոտնակ Երևանում միանձնյա սեփականությամբ։

2022 թվականին Արագածոտնի Աշտարակ համայնքում ձեռք է բերել կրկին հողամաս։
2017 թվականին նա ձեռք է բերել 2002 թվականի MITSUBISHI մակնիշի մեքենա։

Գասպարյանի բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել է 4 մլն 800 հազար դրամ, 6 հազար դոլար, 1800 եվրո։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 957 հազար դրամ, որից գրեթե 14 մլն դրամը աշխատանքի վարձատրություն և այլ եկամուտներ են ՊՊԾ-ից, 1 մլն 352 հազար դրամ կենսաթոշակ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գասպարյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 710 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Բնակարանը ձեռք է բերված «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքում։ Հավելենք որ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։

Էմմա Միքայելյան




Լրահոս