
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում ավազակները առևանգել են 15 դպրոցականների. այս մասին հայտնում է նիգերիական Punch թերթը՝ վկայակոչելով ուսումնական հաստատության ներկայացուցիչ Լիման Աբուբաքարին։
«Այս ժամվա դրությամբ 15 աշակերտ անհետ կորել է, սակայն նրանց թիվը կարող է ավելանալ»,- ասել է նա։
Գիշերվա ընթացքում ավազակները հարձակվել են Սոկոտո նահանգի դպրոցական հանրակացարանի վրա:
Դպրոցականների ընթացիկ առևանգումը երկրորդն է այս շաբաթ։ Մարտի 7-ին Կադունա նահանգում ավազակները բռնել և անհայտ ուղղությամբ տարել են 287 դպրոցականների և ուսուցիչների։ Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։