Իրանը կոչ է արել միջազգային կոալիցիա ստեղծել Իսրայելի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի կանանց եւ ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին Նիգերիայի կանանց եւ սոցիալական զարգացման նախարար Ուջու Քենեդի-Օհանենյիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել ստեղծել միջազգային կոալիցիա իսրայելական վարչակարգի դեմ, տեղեկացրել է Mehr-ը։

Գազայի հատվածում պատերազմի քննարկման ժամանակ Խազալին Իրանի մտահոգությունն է հայտնել «սովի եւ զոհերի ու վիրավորների (հատկապես կանանց եւ երեխաների շրջանում) աճող թվի առիթով»։

Կողմերը քննարկել են նաեւ կանանց, ընտանիքին, շրջակա միջավայրին եւ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր։

Իրանի եւ Նիգերիայի պաշտոնատար անձինք ընդգծել են վիրտուալ համատեղ շուկայի ստեղծման անհրաժեշտությունը տնտեսական համագործակցության ընդլայնման համար։




Լրահոս