Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը քաղաքացիներին դատարան հասցնելով և դատարանում հաղթանակի հասնելով՝ իր հանգիստն է անվճար անցկացնում Միլանում:
Մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ գրված էր՝ «Միլանի իմ հանգիստը հովանավորվում էր …. մի անձի կողմից, ով վիրավորել էր ինձ ու դատարանի որոշմամբ վիրավորանքի համար փոխհատուցել:
Հետևաբար` մի վիրավորեք մարդկանց, թե չէ հետո կարող եք անակնկալի գալ, հետո էլ` տխրել»: Կից տեղադրել է նկար, որտեղ երևում է թե ինչպես նյարդավիրաբուժ Մարինա Խաչատրյանը հրապարակավ ներեղություն խնդրում նախարարի տեղակալից:
ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, թե Լենա Նանուշյանը ում է դատի տվել և դատարանում 1 միլիոն դրամ փոխատուցում ստանալով՝ ինչպես է «ձրի» հանգիստն անցկացնում Միլանում և մի բան էլ հրապարակային այդ մասին գրառում կատարում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ով հայտնի է քաղաքապետարանի «Կոյուղաջրերի» միջադեպից, 2021 թվականին երեք հրապարակման միջոցով վիրավորական արտահայտություններ է գրել փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին:
Նանուշյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով դատական վճռին, գրել է. «Կովիդ վակցինացիայի ընթացքում Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հանդեպ հնչած վիրավորանքների պակաս չենք ունեցել: Ով տեղից ելնում, որոշում էր անձնական վիրավորանք հասցնել, այնինչ գիշեր-ցերեկ անում էինք մեր գործը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս դատավճիռը, մանավանդ՝ 1 մլն փոխհատուցումը, հուսամ կսթափեցնի որոշ մարդկանց, որոնք մտածում էին, թե իրենց կարելի է մարդկանց պատվի ու արժանապատվության հետ խաղալ՝ անպատիժ մնալով: Շնորհակալություն փաստաբանիս ու իր թիմին արդարություն գտնելու ճանապարհին օգնելու համար»:
Ք․ Մ․