Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից այսօր հետաքրքրվեցինք` արդյոք համաձայն է Ալեքսանդր Արզումանյանի այն տեսակետին, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո կլինի գնաճ, ինֆյալցիա: Բոստանջյանն ասաց, որ ինքը հասկանում է՝ ով որտեղ և ինչի է ծառայում, և ինչու է «վառ» գույներով ասում մի բան, որը գուցե չլինի:
Տնտեսագետի խոսքով` ՀՀ-ն իր ունեցած պոտենցիալ հնարավորությունները պետք է օգտագործի իր շահերի համար:
«ՄՄ-ին անդամակցելուց հետո մենք կարող ենք մեր արտադրանքն իրացնել ՄՄ-ի երկրների շուկաներում: Թող որևէ մեկը չմտածի, թե Եվրոպան շնչահեղձ վիճակում մեզ է սպասում»,- ասաց Բոստանջյանը` հավելելով, որ Մաքսային միություն մտնելու դրական արդյունքները կզգանք 5 տարի հետո:
Բանախոսի խոսքով` Հայաստանը Քրիստոսից առաջ և հետո էլ ունի հնարավորություն, որով կարող է շահագրգռել օտարներին ներդրումներ կատարել այստեղ: Այն խոսակցությունները, թե Հայաստանից կադրերը գնացել են, թե պոտենցիալ չկա, փակվել են գիտահետազոտական կառույցները, հավատացե՛ք, ճիշտ քայլերի դեպքում այդ ամենը հնարավոր է վերականգնել»,-եզրափակեց Բոստանջյանը: