ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չպետք է այս աբսուրդային հարցով զբաղվեինք․ Աննա Մայիլյանը՝ Կոնսերվատորիայի քանդման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան փակվում է, սակայն թե՛ Կոնսերվատորիայի ռեկտորը, թե՛ ԿԳՄՍՆ-ն հերքում են այդ փաստը, նշելով, որ վերանորոգվելու է Կոնսերվատորիան։
Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում երեկ տարածվել էր հայտարարություն, որում նշված էր, որ այսօր տեղի է ունենալու համակոնսերվատորիական ժողով։
ԶԼՄ-ների մուտքը ժողովին արգելված էր, սակայն Կոնսերվատորիայի բակում հավաքված շատ մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայլիյանը ասաց, որ ինֆորմացիան տարատեսակ է և այս խնդրով այսօր նրանք չէ, որ պետք է զբաղվեին։
«Մենք այսօր չպետք է զբաղվեինք նման աբսուրդային խնդրով, ինչպիսին է Կոնսերվատորիայի շենքի լուծարումը, Կոնսերվատորիա չլինելը։ Ես կարծում եմ, որ Կոնսերվատորիայի չլինելու հարցն է այսօր, որովհետև այդ ուսանողոկան քաղաքը, որի մասին խոսք է գնում, շատ լավ է, թող կառուցվի այդ քաղաքը։ Այդ քաղաքը, որպես ալտերնատիվ տարբերակ, ժամանակակից տարբերակ, շատ լավ է, բայց պոկել քաղաքի սրտից իր ավանդական Կոնսերվատորիան, որը շատ մեծ նշանակություն ունի քաղաքի համար, մեր մշակույթի համար, մեր մշակույթի սիրտն է Կոնսերվատորիան»,- ասաց Մայիլյանը։

Մայիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքը կարող էր վերանորոգովել, ինչի մասին էլ նրանց տեղեկացրել են։
«Մենք կարծես տեղեկացված էինք, որ պետք է վերանորոգում լինի, այդ չակերտավոր նորոգումը ի դեպ, որը հիմա մյուս կորպուսում է տեղի ունենում, արդեն կարծեմ երկրորդ կամ երրորդ տարին է, որ մեզ բոլորիս համար դժվարություններ է ստեղծել»,- նշեց Աննա Մայիլյանը։
Անդրադառնալով Կոնսերվատորիայի քանդմանը՝ Մայիլյանն ասաց․

«Լավ, չի քանդվելու, հրաշալի հյուրանոցի շենք է։ Կվերանորոգվի կդառնա հյուրանոց։ Սենյակները արդեն պատրաստ են արդեն, կարելի է համապատասխան ինչ-որ խողովակներ բերել, ամեն մի սենյակում «զուգարան», «դուշ» դնել, վերջանում է հարցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս