
Տարիներ առաջ, երբ Վարդան Բոստանջյանը ԱԺ պատգամավոր էր, նրա մտերիմ ընկեր Վիկտոր Դալլաքյանը պարբերաբար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարություններ էր անում:
ԲՀԿ-ականները մեղադրում էին Բոստանջյանին, որ լինելով Դալլաքյանի ընկերը չի կարողանում նրան լռեցնել: Բանն այնտեղ հասավ, որ Բոստանջյանը հրապարակավ գրավոր տեքստով հրաժարվեց Վ. Դալլաքյանի քավորությունից: Հիմա Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ի հետ առաջվա նման ջերմ չէ:
Armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց ` արդյո՞ք վերականգնվեցին նրա և Դալլաքյանի հարաբերությունները:
Մեր հարցին Բոստանջյանը պատասխանեց, որ հիմա էլ է մոտ Դալլաքյանի հետ և իրենց հարաբերությունները ջերմ են:
-Բոլոր այն մտքերը, որ ասացիք, ես ուրախանում եմ: Դուք իմ երեխու չափ երեխա եք, ի՞նչ էիք ուզում դրանով ասեիք-,- հարցրեց Բոստանջյանը:
-Ուզում էինք ընդամենն իմանալ ` վերականգնվել է Ձեր ու Դալլաքյանի քավոր-սանիկությունը,- պատասխանեց armlur.am-ը:
-Լրիվ վերականգնվել է,- եզրափակեց Բոստանջյանը: