
ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնության առաջին փաթեթը մի քանի ամսից՝ 400 մլն դոլար ընդհանուր գումարով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Վաշինգտոնի ռազմական օգնության վերջին մասնաբաժինը` 250 միլիոն դոլարի չափով, ուղարկվել է Կիև 2023 թվականի դեկտեմբերին Կոնգրեսի կողմից 2022 թվականին հաստատված միջոցներից:
Հրապարակման համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մի քանի հանրապետականներ վերջին ամիսներին դեմ են արտահայտվել Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: