ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը կգործուղվի Ժնև:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը մասնակցելու է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում լինելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը և «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը:
ԱԺ պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և ներկայացուցչական այլ ծախսեր կիրականացվեն պետական բյուջեի հաշվին։
Քրիստինա Մուշեղյան