Հերթական միջադեպն է եղել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի բոլորին հայտնի Շշի Մելոյի շուրջ։ Ինչ «մութ » գործերի մեջ է նախկին պատգամավորը, որ նրա շուրջ մշտապես միջադեպեր են գրանցվում։
Մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է: Նշված գործարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին։
ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ, որը հայտնեց, որ պայթյունի հետևանքով քաղաքացիներից մեկը մահացել է։ Նա խոսեց նաև առաջին պայթյունի մասին։
Քնար Մանուկյան