Արցախցիներից ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթացը թեժացել է․ իրավապահների կողմից ծեծի է ենթարկվել Արցախի բնակիչ․ նա անգիտակից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Տաշիր քաղաքի ռազմական ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արցախի քաղաքացի Ժորա Սաֆարյանին, որը ունեցել է ՊԲ մեքենա, որի առգրավվելու շուրջ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել։ Ըստ էության Ժորա Սաֆարյանը հրաժարավել է իր մեքենան հանձնել, որից հետո վիճաբանություն է սկսվել ու քաղաքացուն ծեծել են։

Ոստիկանության բաժնում ևս Ժորա Սաֆարյանին խոշտանգման են ենթարկել։ ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ նրան անգիտակից տեղափոխել են Տաշիրի հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթաց է սկսել:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՊԲ մեքենաների մասով քրեական վարույթ կա նախաձեռնված յուրացման մասով, սակայն ուշագրավն այն է, որ զինվորականներից շատերը դիմել են դատարան, ու դատարանը որոշում ունի կայացրած՝ որեւէ մեկը չի կարող արցախցուն զրկել իր մեքենայի տիրապետումից, սակայն նախաքննական մարմինը դատարանի որոշումը մի կողմ է թողել, ու առգրավվում են արցախցիների մեքենաները:

ArmLur.am-ը փորձում  էկապ հաստատել ոստիկանության լրատվության բաժնի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ավելի ուշ կհրապարակենք նաև ոստիկանության պատասխանը։

Քնար Մանուկյան




Լրահոս