Կարելի է ուտել. Պահքի ընթացքում թույլատրելի դդմի կրեմ-ապուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսունչորսերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Դդմի կրեմ-ապուր. կաթսայի մեջ ձիթապտղի ձեթով տապակել մանր կտրատած սոխը այնպես, որ չհասցնի կարմրել, վրան ավելացնել մաքրած և կտրատած դդումը և այնքան ջուր, որ այն ծածկվի: Եփել այնքան, մինչև դդումները փափկեն, ապա հարիչով հարել (ջուրը կարելի է մի փոքր դատարկել, որպեսզի ավելի խիտ լինի), ավելացնել աղ՝ ըստ նախասիրության: Մատուցելիս ավելացնել չորացրած հացի կտորներ և դդմի սերմեր: Պահքի շրջանից դուրս կարելի է ավելացնել սերուցք:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս