Վարակիչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«1813 թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն ՝ Ղարաբաղը պատկանել է ռուսական իմպերիային, ԼՂ-ն երբեք չի եղել ԽՍՀՄ կազմում: Եվ ուրեմն ինչո՞ւ ԼՂ-ն չլինի Ռուսաստանի կազմում, որովհետև, Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն, ռուսական տարածք է: Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա ինչո՞ւ ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի ՌԴ կազմի մեջ»:

Նորատ Տեր-Գրիգորյանց  1in.am

Տեղ հասանք, փաստորեն Զորի Բալայանը ոչ թե զարկ տալով իր վառ երևակայությանը ՝  նամակներ էր երկնում, այլ ընդամենը վարակիչ հիվանդություն տարածողի դերում էր։ Եվ հիմա այդ վարակն անցավ գեներալին։

Ընդ որում զինվորականին, ով 1993թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է եղել և Արցախյան պատերազմի հերոս։ Պատկերացնում ե՞ք, թե որքան ուժեղ է վիրուսը, որ արդեն նման մարդկանց է հասնում։ Ավելին, այն կատարելագործվում է, քանի որ ի տարբերություն Զորի Բալայանի ՝  Նորատ Տեր-Գրիգորյանցը խոսում է արդեն ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը Ռուսաստանին հանձնելու մասին։

Կարեն Վարդանյան




Լրահոս