Հովհաննես Նալբանդյանը կազատվի Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մարտի 14-ի կարգադրությունում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

 




Լրահոս