Ինչու՞ է Հովհաննես Նալբանդյանն ազատվել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հովհաննես Նալբանդյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից:
ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազգայի Ժողովի այս պաշտոնանկությունից:
Նախ նշենք, որ Հովհաննես Նալբանդյանը Ալեն Սիմոնյանի մտերիմներից է, սակայն չի ցանկացել այլևս այնտեղ աշխատել, քանի որ դժգոհել է տիրող մթնոլորտից: Նա ասել է, որ չի ցանկանում այլևս աշխատել մի թիմում, որտեղ պրոֆեսիոնալիզմը տեղ չունի: Այս խոսակցությունից հետո Հովհանմես Նալբանդյանն ազատման դիմում է գրել, հեռացել ԱԺ-ից ու այլ կառույցում է աշխատանքի անցել:

Հիշեցնենք նաև, որ հենց Հովհաննես Նալբանդյանին էր Ալեն Սիմոնյանը փորձում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ դարձնել, ինչը, սակայն, չհաջողվեց:




Լրահոս