
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի քանի ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 16-ի գիշերը իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտների վրա՝ Թաիր Հարֆա շրջանում (Լիբանան)։
Բացի այդ, իսրայելցի զինվորականները հարձակվել են շիա կազմակերպությանը պատկանող օբյեկտի վրա, որը գտնվում է Լիբանանի Էլ-Լաբբուն շրջանում: