Հայաստանում 2023-2024թթ․ ձմեռը եղել է վերջին 57 տարիների ամենատաք ձմեռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների` Հայաստանի Հանրապետությունում 2023-2024թթ․ ձմեռը եղել է վերջին 57 տարիների ամենատաք ձմեռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Օդի միջին ջերմաստիճանը կազմել -1,48 աստիճան, որը գերազանցել է 1961-1990թթ․ ժամանակահատվածի նորման (-5,5C) 4,0 աստիճանով։

Առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի շաբաթվա ընթացքում՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքյան էջում:




Լրահոս