ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վիգեն Էդիկի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թվականի մայիսի 10-ից մինչև 2020 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով պաշտոնակատար անձ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, անձնական այլ դրդումներով չարաշահելու է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Կարո Ստեփանի Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թվականի հունվարի 21-ից մինչև հունիսի 15-ն ժամանակահատվածում հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ, անձնական այլ դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քնար Մանուկյան