Մարտի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քննարկվել են նաեւ Տավուշի մարզում կրթության ոլորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր:
Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:
Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է կրկին այցելել Տավուշի մարզ:
Հանդիպման ավարտին ներկաները միմյանց են հանձնել հուշանվեր՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելեցին Վազաշենի և Ենոքավանի դպրոցներ, որտեղ Չինաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր: