Լևոն Արոնյանը՝ Ամերիկայի գավաթի չեմպիոնական ցանցի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լյուիսում ընթացող Ամերիկայի գավաթի չեմպիոնական ցանցում:

Եզրափակչում հայազգի գրոսմայստերը առավելության է հասել Ռեյ Ռոբսոնի նկատմամբ՝ 2,5:0,5: Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում Լևոնը Արոնյանը հաղթել էր Սամուել Սևյանին (4:2) և Ֆաբիանո Կարուանային (4:2):

Champions bracket-ում հաղթելու համար Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը ստացել է 15 հազար դոլար:

Գավաթակրին պարզելու համար Արոնյանը կսպասի Elimination Bracket-ի հաղթողին: Այդ ցանցի եզրափակչում կմրցեն Ուեսլի Սոն և Ռեյ Ռոբսոնը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար:




Լրահոս