Ռուս և բելառուս մարզիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացմանը. հաղթանակի դեպքում կհնչի առանց բառերի օրհներգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեն մի քանի որոշում է կայացրել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռուս և բելառուս մարզիկների վերաբերյալ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք դրոշի ներքո և չեն մասնակցի Խաղերի բացման ժամանակ մարզիկների շքերթին։ Նրանց նվաճած մեդալները չեն հաշվարկվի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Բացի դրանից, ռուս և բելառուս մարզիկների հաղթանակի դեպքում կհնչի հատուկ օրհներգ՝ առանց բառերի։ Փարիզի Օլիմպիական խաղերին կարող է մասնակցել առավելագույնը 55 ռուսաստանցի մարզիկ (այսօրվա դրությամբ ուղեգիր ունի 12 մարզիկ)։




Լրահոս